Քաղաքական հալածանքների բոլոր մեղավորները պատասխան են տալու. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Հայաստան» դաշինք » Քաղաքական հալածանքների բոլոր մեղավորները պատասխան են տալու. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Քաղաքական հալածանքների բոլոր մեղավորները պատասխան են տալու. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Հայրենակիցներ, Իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ:

Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն ավելի են խորացնում երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Այսպիսով՝ շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը:

Հակաօրինական այս գործողությունների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից: «Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության այս գործելաոճը: Մենք հաստատակամ ենք՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը:

Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու:

«Հայաստան» դաշինք 08.07.2021թ.

1