«Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկում
Գլխավոր » Լրահոս » «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկում

«Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկում

Քննարկում Մեդիա կենտրոնում՝ «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայի շուրջ։ Բանախոսերն են Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ իրավական փորձագետ Աննա Մելիքյանը։

Բաքուն նոր, ծավալուն մեղադրանք է առաջադրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որը կարող է հանգեցնել ցմահ ազատազրկման։ Նրա փաստաբանական թիմի հայտարարության համաձայն՝ Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածներով` նրա դեմ առաջադրված մեղադրանքների ընդհանուր թիվը հասցնելով 45-ի: «Այս մեղադրանքները Ադրբեջանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում են»,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան:

Մանրամասն՝ ուղիղ Aravot.am

1