Քաղաքական ակցիա՝ կառավարության և նախարարությունների դիմաց

Այսօր՝ ապրիլի 23-ին ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն քաղաքական ակցիա է իրականացրել կառավարության և նախարարությունների դիմաց:
Մերժելով թուրքական ժխտողականությունը և Հայաստանի իշխանությունների քայլերը, ակցիայի մասնակիցները Հայոց ցեղասպանության ճարտարապետ-ոճրագործ Թալեաթ փաշայի ձեռքով գրված օրագրի հրապարակված օրինակը, որը կոչվում է «Սև գիրք», նվիրեցին Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Ժաննա Անդրեասյանին և Ալեն Սիմոնյանին։
Մանրամասները՝ տեսանյութում