«Կեցցե' Հայ դատի գրասենյակը, կեցցե' ՀՅԴ-ն». Միքայել Մինասյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Կեցցե' Հայ դատի գրասենյակը, կեցցե' ՀՅԴ-ն». Միքայել Մինասյան

«Կեցցե’ Հայ դատի գրասենյակը, կեցցե’ ՀՅԴ-ն». Միքայել Մինասյան

Կեցցե’ Հայ դատի գրասենյակը, կեցցե’ ՀՅԴ.ն. Միքայել Մինասյանի արձագանքը՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը.

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո: Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտա և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ տարածաշրջանին սա պետք չէ: Հայաստանի իշխանության 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ:

Կեցցե՜ Հայ դատի գրասենյակը, որ տարիներով զբաղվել է այս խնդրով, կեցցե՜ն ամերիկահայ կազմակերպությունները, կեցցե՜ ամերիկահայ համայնքը, կեցցե՜ ՀՅԴն: Աստված պահապան հայ ժողովրդին»:

1