Կցուցադրվի «Մարալն ու Հայրիկը Արցախում» արցախյան բարբառով ներկայացումը
Գլխավոր » Լրահոս » Կցուցադրվի «Մարալն ու Հայրիկը Արցախում» արցախյան բարբառով ներկայացումը

Կցուցադրվի «Մարալն ու Հայրիկը Արցախում» արցախյան բարբառով ներկայացումը

Փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ին և ժամը 15:00-ին, Երևանի Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում կցուցադրվի Մարինե Չարշաֆճյանի հեքիաթի հիման վրա ստեղծված «Մարալն ու Հայրիկը Արցախում» արցախյան բարբառով ներկայացումը: Մուտքն ազատ է:

Ներկայացումը իրակամացվում է LORIK humanitarian fund-ի շնորհիվ:

Ներկայացումն ունի կարևոր կրթական նշանակություն․ երեխաները կծանոթանան պատմական Արցախի շինություններին ու հերոսներին, կստանան արժեքավոր գիտելիքներ և կզգան արցախյան մշակութային միջավայրի ջերմությունը։ Սա հնարավորություն է նրանց տեղափոխելու արցախյան ջերմ ու հարազատ մթնոլորտ։

1