Կայուն զարգացում Արցախից բռնի տեղահանված անձանց համար. առաջիկա հնարավորություններ
Գլխավոր » Լրահոս » Կայուն զարգացում Արցախից բռնի տեղահանված անձանց համար. առաջիկա հնարավորություններ

Կայուն զարգացում Արցախից բռնի տեղահանված անձանց համար. առաջիկա հնարավորություններ

Փետրվարի 25-ին կայացել է <Կայուն զարգացում Արցախից բռնի տեղահանված անձանց համար. առաջիկա հնարավորություններ> խորագրով համաժողովը:

ՀԲԸՄ <Սովորիր և վաստակիր. Արցախ> ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանը <Ապառաժ>-ի հետ զրույցում նշել է, որ համաժողովի նպատակն է միևնույն հարթակում երկխոսություն ստեղծել ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների և Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում քննարկումներ են ծավալվել բռնի տեղահանված անձանց զբաղվածության, բնակապահովման խնդրների շուրջ, որի արդյունքում առաջարկների զեկույց է կազմվելու:

Հայկուհի Գևորգյանի խոսքով՝ համաժողովի ավարտին կազմված առաջարկություների զեկույցն ուղարկվելու է բոլոր պատկան մարմիններին, դոնոր կազմակերպութուններին, որպեսզի հետագա ծրագրերում նկատի ունենան:

Նրա խոսքով՝ <Սովորիր և վաստակիր. Արցախ> ծրագիրը մեկնարկել է  2024 թվականի տարեսկզբից, ավարտվել է 2025 թվականին: Հիմնական խնդիրը զբաղվածության, ուսուցման, վերապատրաստման, հմտությունների զարգացման տեղափոխված բիզնեսներին աջակցությունն էր:

<Տարվա ընթացքում աշխատել ենք 1000-ից ավելի արցախցիների հետ: Ընթացքում նոր մեթոդաբանություն մշակեցինք՝ հաշվի առնելով,որ այնտեղի աշխատաշուկայում տղամարդիկ մեծամասամբ ներգրավված էին պաշտպանության բանակում կամ հիմնական աշխատուժը եղել է պետական համակարգում, մանկավարժներ, տարբեր ոլորտի մասնագետներ, անհրաժեշտ էր իրենց կարիքների գնահատում, որպեսզի Հայաստանի աշխատաշուկայում կարողանանք նրանց աշխատանք առաջարկել>,- ասել է նա:

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ դասընթացներն ունեցել են 845 մասնակից, վերջին տվյալներով 320-ը աշխատանք ունի:

Ծրագիրն իրականացվում է HEKS/EPER կազմակերպության կողմից: Այժմ մտածում են կայուն զարգացման հնարավորությունների մասին:

1