Դավիթ Ամալյանի մենահամերգը՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում նոյեմբերի 22-ին կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Դավիթ Ամալյանի «Շնորհակալ եմ» խորագրով մենահամերգը։
Համերգից հետո, կիսվելով տպավորություններով, Դավիթ Ամալյանը նշել է, որ Արցախի հանդիսատեսը շատ ջերմ է, անկախ ներկաների քանակից, ինքը այդ ջերմությունը միշտ զգում է:
«Արցախի հանդիսատեսն ունի երեք ընկալումների՝ հոգու, խոսքի արժեքի և երաժշտական զգացողության համադրումը»,- ասել է Դավիթ Ամալյանը:
Երգիչը «Շնորհակալ եմ» խորագրով մեծ համերգ էր ունեցել Երևանում, որի ընթացքում իր հեղինակած երգերը կատարել են ընկերները՝ դերասաններ, ռեժիսորներ, երգիչներ:
Դրանից հետո Դավիթ Ամալյանը որոշել է համերգով հանդես գալ իր սիրած վայրերում՝ Սյունիքում և Արցախում:
