Կայացել է Արցախի վաստակավոր նկարիչ Հովիկ Գասպարյանի անհատական ցուցահանդեսը
Գլխավոր » Լրահոս » Կայացել է Արցախի վաստակավոր նկարիչ Հովիկ Գասպարյանի անհատական ցուցահանդեսը

Կայացել է Արցախի վաստակավոր նկարիչ Հովիկ Գասպարյանի անհատական ցուցահանդեսը

Հունվարի 31-ին «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի ցուցասրահում կայացել է Արցախի վաստակավոր նկարիչ Հովիկ Գասպարյանի անհատական ցուցահանդեսը։ Շուշիից Ստեփանակերտ եւ Ստեփանակերտից Երեւան բռնի տեղահանությունը նկարչին ստեղծագործական բնականոն կյանքին անցնելու եւ արարելու դժվարություններ էր պատճառել։ Այս անգամ եւս, արվեստը որպես առաքելություն ընդունելով, վերսկսել է այն ինչ ի վերուստ է տրված։

Նա կտավներին է փոխանցել հայկականության լուռ վկաներին՝ Արցախի բնապատկերներ, հայկական հին տներ, մշակութային հուշակոթողներ:

Միջոցառման հանդիսավոր բացմանը ելույթ է ունեցել Շուշիի Գյուրջյան կիրառական արվեստի ռեկտոր, վաստակավոր քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը, Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ, Արցախի ժուռնալիստների միության անդամ, ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը։ Ցուցահանդեսին ներկա էին մշակույթի գործիչներ, արվեստասերներ, ուսանողներ։

Գեղանուշ ՍԱՐԳՍՅԱՆ

1