Կայացել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
Գլխավոր » Լրահոս » Կայացել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

Կայացել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

Այսօր՝ հունիսի 20-ին, ԱՀ նախագահի աշխատակազմը մամլո հաղորդագրություն է տարածել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի կայացման մասին:

Նիստի օրակարգում Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներն էին: Զեկուցումներով հանդես են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները:

Ներկայացված հարցերի շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին:

1