Կատարվում են միջքաղաքային և միջշրջանային ճանապարհների բարեկարգման եւ ասֆալտապատման աշխատանքները

Քաղաքաշինության նախարարության կողմից շարունակվում են միջքաղաքային և միջշրջանային ճանապարհների բարեկարգման եւ ասֆալտապատման աշխատանքները:
Մայրաքաղաքում բնակիչների կենցաղի ու երթևեկության հարմարավետության բարձրացման նպատակով լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Ստեփանակերտ քաղաքի մի շարք փողոցներում և բազմաբնակարան շենքերի բակերում:
Բարեկարգվել են Ստեփանակերտ քաղաքի՝
— Մ.Մաշտոց և Ա.Հեքիմյան փողոցների խաչմերուկից մինչև «Մենք ենք մեր սարերը»հուշարձանի ձախակողմյան մայթը,ավարտել են սիզամարգերի կառուցումը։Այժմ իրականացվում է եզրաքարերի վերանորոգումը։
— Վ.Սարգսյան և Վ.Մամիկոնյան փողոցների միջև ընկած բակի բարեկարգում, ներկա պահին իրականացվում է արտաքին և կենցաղային կոյուղու աշխատանքներ։
— Գագարինա փողոցի բարեկարգում, ներկայումս կատարվում են հողային աշխատանքներ։
Ընթացիկ տարի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Ստեփանակերտ քաղաքի հետևյալ փողոցներում`
— Հին Արմենավան թաղամասի փողոցների բարեկարգում-վերակառուցում
— Վ.Սարգսյան 15, 17 շենքերի բակերի բարեկարգում
— Հեքիմյան 14, 14բ բակերի բարեկարգում
— Բաղրամյան փողոցի 4, 4բ շենքերի բակերի բարեկարգում
— Գ.Նժդեհ փողոցի 68 շենքի բակի բարեկարգում
— Լուսավորիչ փողոցից Անդրանիկ փողոց ընկած ճանապարհահատվածի բարեկարգում, ներկա պահին իրականացվում է արտաքին ջրահեռացման և կենցաղային կոյուղու աշխատանքներ։
Այժմ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում՝
— Մարտակերտի շրջանի Մ-2 Վարդենիս- Մարտակերտ մայրուղուց դեպի Վաղուհաս գյուղ տանող ավտոճանապարհին
— Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի կենտրոնական փողոցի դեպի դպրոց և մանկապարտեզ տանող ճանապարհներին` կատարվում են հողային աշխատանքներ
— Մարտունու շրջանի Գիշի խաչմերուկից Բերդաշեն տանող ավտոճանապարհին`կատարվում են հողային աշխատանքներ
— Մ-2 Վարդենիս — Մարտակերտ խաչմերուկից Քարվաճառ քաղաք տանող ճանապարհների ասֆալտապատում`կատարվում են հողային աշխատանքներ։
Ներկայումս փոսային նորոգումներ են կատարվում ՝
— Ստեփանակերտից Կարմիր Շուկա ավտոճանապարհին
— Ստեփանակերտից Բերձոր ՀՀ սահմանի ավտոճանապարհին։
Պատվիրված է նախագիծ ընթացիկ տարվա մեջ սկսել բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ՝
— Մ-2 Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Հարությունագոմեր գյուղ տանող ավտոճանապարհին
— Ճարտար քաղաքից Մ-3 մայրուղուց տանող ավտոճանապարհին
— Պ-2 հանրապետական նշանակության ավտոճանապարհից Սխնախ-Ավետարանոց-Մադաթաշեն-Ակնաղբյուր Պ-2 համայնքեր տանող ավտոճանապարհին
— Տող-Տումի ավտոճանապարհին
— Հաթերք-Ակնաբերդ ավտոճանապարհին։
Աշխատանքների հսկողությունը իրականացնում է քաղաքաշինության նախարարությունը:


Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն