Կարսի պայմանագիրը չի դադարեցվի, մենք չենք պահանջի հետ վերադարձնել Բաթումը, զորք չենք ուղարկի Ջավախք. Վրաստանում Թուրքիայի դեսպան
Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը վրացական «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում խոսել է վրաց-թուրքական հարաբերությունների, այդ թվում՝ Կարսի պայմանագրի և Ջավախքում զորքերի տեղակայման վերաբերյալ լուրերի մասին:
«Որոշ խնդիրներ կան, որոնք ինձ անհանգստացնում են վերջին 3,5 տարիներին, երբ ծառայում եմ Վրաստանում: Երբ ես առաջին անգամ եկա Վրաստան, երբ ինձ խոսակցություններ հասան, որ Կարսի պայմանագրի ժամկետը լրանում է հենց այն դառնա 100 տարեկան, ես հասկացա, որ այդպիսի անտրամաբանական, ակնհայտ սուտը օրակարգում էր ոչ թե Վրաստանից, այլ դրսից:
Երբ ես որոշեցի ուսումնասիրել այդ աղբյուրները, պարզ դարձավ, որ դրանք Վրաստանից դուրս որոշ խմբեր են. Ինչո՞ւ: Քանի որ թուրք-վրացական հարաբերությունները կայունության հիմքն են Կովկասի տարածաշրջանում: Երբ նայում ես աշխարհառազմավարական լանդշաֆտին, նրանք ուզում են որոշակի կասկածներ առաջացնել: Արդեն 2021 թվականն է, Կարսի պայմանագիրը չի դադարեցվի, մենք չենք պահանջի վերադարձնել Բաթումը և զորք չենք ուղարկի Սամցխե-Ջավախեթի»,- ասել է Վրաստանում Թուրքիայի դեսպանը:
Վերջում նա հավելել է, որ նման կեղծ լուրերը Վրաստան են գալիս դրսից, բայց օգտակար նյութերը գալիս են Վրաստանից: «Մենք պետք է պայքարենք կեղծ տեղեկատվության քարոզչության դեմ, մենք ցանկանում ենք այդ խնդիրները լուծել Վրաստանի կառավարության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ միասին», — ասել է Յազգանը: