Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախ հասցված դեղորայքը կբավարարի ընդամենը 10 օր
Գլխավոր » Լրահոս » Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախ հասցված դեղորայքը կբավարարի ընդամենը 10 օր

Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախ հասցված դեղորայքը կբավարարի ընդամենը 10 օր

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի հասցված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը: Այս մասին հայտնում է Արցախի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ, հասցվել է Արցախ։ Դեղորայքը բաշխվելու է Հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը»:

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմի Խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը։

1