Կառավարությունից չստանալով բավարար աջակցություն` արցախցիները հայտնվել են անելանելի վիճակում
Գլխավոր » Լրահոս » Կառավարությունից չստանալով բավարար աջակցություն` արցախցիները հայտնվել են անելանելի վիճակում

Կառավարությունից չստանալով բավարար աջակցություն` արցախցիները հայտնվել են անելանելի վիճակում

Այսօր ՀՀ կառավարության դիմաց արցախցիները բողոքի ակցիա են կազմակերպել։

Կառավարությունից չստանալով բավարար աջակցություն և օրեցօր հայտնվելով անելանելի վիճակում՝ մարդիկ կանգնել են փաստի առաջ։ Արցախցիների խոսքով՝ այլևս ակնկալիք չունեն այս կառավարությունից և շատերն արդեն մտածում են արտագաղթի մասին, թեև ոչ մի տեղ անվտանգ ու ապահով չէ։

Արցախցիներն իրենց խաբված են զգում և կարծում են, որ հարցի լուծումը միայն հանրային ճնշումների ու բողոքի ակցիաների միջոցով կարող է լինել։ Միաժամանակ, նրանք կոչ են անում բոլոր արցախցիներին լինել համախմբված, չկոտրվել, ակտիվ մասնակցություն ունենալ բողոքի միջոցառումներին՝ իհարկե, չկորցնելով հետվերադարձի հույսը։

1