Կառավարությունը որոշումը չի վերանայելու, «40+10» ծրագրի մասով նահանջ չի լինելու

Կառավարությունում քիչ առաջ ավարտվեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հանդիպումը։
Հանդիպումից հետո խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ հիմնական քննարկումը եղել է սոցիալական հարցերի վերաբերյալ։ «Մեր անելիքները խորհրդում կքննարկենք, ամենայն հավանականությամբ անցնելու ենք գործողությունների»։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արցախցիներին ասել է, որ «40+10» ծրագրի մասով նահանջ չի լինելու, Կառավարությունը որոշումը չի վերանայելու, բայց բնակարանային ծրագրի, նաեւ սոցիալական ծրագրի մասով պատրաստ են սոցիալական խմբեր ձեւավորել ու սկսել աշխատել։