Կար հնարավորություն ընդունել համանախագահների առաջարկը եւ խուսափել պատերազմից․ Ռոբերտ Քոչարյան
Գլխավոր » Լրահոս » Կար հնարավորություն ընդունել համանախագահների առաջարկը եւ խուսափել պատերազմից․ Ռոբերտ Քոչարյան

Կար հնարավորություն ընդունել համանախագահների առաջարկը եւ խուսափել պատերազմից․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում անդրադարձավ Արցախի խնդրին, կարեւոր համարեց, որ ժողովուրդն անձամբ իրենից լսի, թե ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում եւ ինչու․

«Ղարաբաղի հանձնումը կատարվեց երկու փուլով, մեկը՝ 2018-2020 թվականներին եւ մյուսը 2020 թ.-ից հետո՝ մինչև 23թ.-ի սեպտեմբեր։ Ուղղակի հիշեցման կարգով, ինչ էր արել 2018-ին Վարչապետը․ արհամարհել է շատ հետաքրքիր առաջարկ 19 թվականին, որն ընդունելի առաջարկ էր եւ, ըստ էության, ասաց, որ ինքը սկսում է զրոյական կետից։

Ինչ էր սա նշանակում․ սա նշանակում է, որ համանախագահողների միջնորդներին երկրներին ասում էր՝ ինչ էիք դուք անում, իսկ դուք ով եք, ինչով էիք զբաղված 25 տարի, ես կինոյի այն տղան եմ, որ ինչ կուզեմ դա էլ կբանակցեմ։ Եւ, ըստ էության, բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, հետո, որ ասաց Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ եթե Արցախը Հայաստան է ու վերջ, ապա ինչի մասին ընդհանրապես կարող են բանակցել։ Սա, ըստ, էության կոչ էր պատերազմի, այս մոտեցումը անխուսափելիորեն բերեց պատերազմ եւ տպավորությունն այնպիսինն է, որ ինքն ամենից ոչմիթիզական ղեկավարն էր Հայաստանի պատմության մեջ։ Պատերազմի պարտությունից հետո՝ ոչմիթիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր։ Սա բերեց պատերազմ, պարտվելուց հետո կինոյի ոչմիթիզական ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր: 

Առաջին սխալը մեծամտությունը, հաշվարկներ չանելու կարողությունը և արկածախնդրությունն է: Երկրորդ կոպիտ սխալը եղել է Պրահայում, որով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»։

Մանրամասները՝ ուղիղ

1