Կա մեկ միասնական և միակամ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ.
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հայտարարությունը.
Դաշնակցական երիտասարդի համար առանցքային և անշրջելի է ազգային գաղափարական ուղին:
Բոլոր ապազգային և օտարածին երևույթներն ու դրանց հետևորդները տեղ չունեն հայ իրականության մեջ:
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պառակտված տեսնելու ցանկություն ունեցող բոլոր անձանց հիշեցնում ենք, որ չկա «ներսի» և «դրսի», կա մեկ միասնական և միակամ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, որը ներկայացնում է համայն հայ ազգի շահերը թե՛ արտասահմանում, թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի Հանրապետություններում:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Հայաստանի երիտասարդական միության կողքին է, քանզի ազգային արժեքներով սնվող հայ ժողովրդի միասնական կամքի և պայքարի հաղթանակը կանխորոշված է:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն
08.11.2019թ.