Իսկ սեպտեմբերի 21-ի առթիվ Նիկոլին շնորհավորելու բան լինելո՞ւ է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Նիկոլն ասում է «Լեռնային Ղարաբաղում իրավիճակն այնպիսինն է, որ Սամվել Շահրամանյանին շնորհավորելու շատ բան չկա»:
Իսկ ո՞վ է իրավիճակը հասցրել դրան. Արցախի հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը՞, թե՞ Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած և համաշխարհային խայտառակություն դարձած Նիկոլը:
Իսկ Հայաստանի օկուպացիայի և ստեղծված պատերազմավտանգ իրավիճակի համար, սեպտեմբերի 21-ի առթիվ Նիկոլին շնորհավորելու բան լինելու՞ է: