Իշխող ուժն ու կառավարությունը պետք է հստակ վերաբերմունք արտահայտեն Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ․ Մինասյան

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցն ԱԺ-ում հրատապ քննարկելու առաջարկ է ներկայացրել ընդդիմությունը։
«ԱԺ պատգամավորների ¼-ի պահանջով օրվա երրորդ նիստում քննարկվելու է հրատապ թեմա՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, նախատեսվում է հայտարարության նախագծի քվեարկություն, ակնկալում ենք, որ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունն իրենց վերաբերմունքը հստակ պետք է արտահայտեն»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP29-ի շրջանակենրում Հայաստանի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ և ուղերձ ուղղի միջազգային հանրությանը՝ աջակցելու հայ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ», հայտարարեց Արծվիկ Մինասյանը։