Իշխանությունները դիմում են կազմակերպված սադրանքի
Գլխավոր » Լրահոս » Իշխանությունները դիմում են կազմակերպված սադրանքի

Իշխանությունները դիմում են կազմակերպված սադրանքի

Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից Գոռ Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով մանրամասներ է ներկայացրել  Գյումրիի դեպքերի հետ կապված՝ հայտնելով, որ գնում է Գյումրիի ոստիկանություն:

«Այդ հայտնի տեսանյութը, որը տարածել էին իշխանությունները, թե մենք իբր տարիքով մարդիկ ենք ծեծում, ներկայացնեմ իրականությունը: Բայց նախ ասեմ, որ այդ ամեն ինչից հետո ընկեր Արծվիկը զանգել է Արգիշտի Քյարամյանին, որովհետև մենք ասել ենք, որ մեր վրայով սենց բան է շրջանառվում, և, որ մենք առավոտը կներկայանանք ոստիկանության բաժանմունք: Ասել են՝ Գյումրի, ասել ենք՝ լավ, կգանք Գյումրի և կասենք, որ իրականությունն այլ է, և այնպես չէ, ինչպես որ ներկայացվում է իշխանության քարոզիչների կողմից: Սակայն Գյումրիի ճանապարհին ենք, և իմանում ենք, որ մեր տուն են գնացել, Տարոն Մանուկյանենց տուն են գնացել, այդ ամեն ինչից հետո էլ ուզել են բերման ենթարկել և շոու սարքել, ներկայացնել մեզ իբրև հանցագործ: Իսկ իրականությունն այն է, որ Գյումրիում ինչ կատարվել է՝ Հոռոմի խաչմերուկից սկսած, թե իբր գերիների ծնողներ էին, դա իր քարոզիչների միջոցով կազմակերպել էր օրվա իշխանությունը: Դեմքով անձամբ ճանաչում եմ, անուն-ազգանուններով գիտենք: Դրանից հետո կանգառում այդ մարդիկ, որոնք կային և որոնց հետ միջադեպը եղավ, մինչև դա այդ կազմակերպիչին տեսել եմ ես՝ ոստիկանության հետ մեջտեղում կանգնած:

Մի քսան հոգու մեջ իրեն պահում էին, հեռախոսներով համակարգում էր: Էդ մարդիկ, որոնց հետ միջադեպը եղել է մինչև մեր հասնելը, թքել են ավտոների մեջ, ձվերով խփել են ավտոներին, խփել, ջարդել են մեր ավտոները: Մեր ավտոյի վրա էլ են ձվով խփել, քֆուրներ արել: Մենք իջել ենք, մոտեցել և ասել ենք՝ ինչի՞ համար եք անում, չե՞ք ամաչում, տարիքով մարդիկ եք: Բրթբրթոց է եղել, իրենց մոտից ձվերը վերցրել և խփել ենք էդտեղ գետնին, բրթբրթել ենք և ասել՝ ամոթ է, տարիքով մարդիկ եք: Դրանից հետո մոտեցել ենք հարևաններին, ներողություն խնդրել, որ իրենց բակում նման միջադեպ է եղել: Էդ մարդիկ էլ ասել են, որ իրենց չեն ճանաչում, որ էդ բակից չեն, էդ մարդկանց բերել և էդտեղ կանգնեցրել են, որ սպասեն մեզ, որպեսզի այդ միջադեպը, սադրանքը տեղի ունենա:

Civic.am-ի լրագրողը մի կողմում սպասելիս է եղել, և իրենք են նկարել մեզ: Էս ամեն ինչի մեջ մեզ քաշել-գցել են իշխանության քարոզիչները, մենակ ամբողջ պատասխանատվությունն ընկած է իշխանության վրա: Ես վստահ եմ՝ այդ մարդիկ փողով բերած մարդիկ են, կամ այդ մարդկանց էրեխեքը կամ թոռներն անմիջապես կապ ունեն ՔՊ-ի հետ: Վստահ եմ, և մենք դա իմանալու ենք: Բայց ամեն ինչով հանդերձ՝ մեզ այս պայքարից չեն կարող հետ պահել, որովհետև սա մեր հայրենիքի համար պայքար է, էս պայքարին մենք մինչև վերջ գնալու ենք՝ բերդերով, գերիների ծնողներ ներկայացող քֆուր անող լկտի կանանցով, ՔՊ-ի փողով տասովշիկներով, ձվերով, հայհոյանքներով, այսպիսի սադրանքներով: Էդ Գյումրիի ջահելը, որ կա, էն-էն մյուսը, որ էս ամբողջ սադրանքը կազմակերպում են, մեզ էս պայքարից հետ չեն պահելու»,- մանրամասնել է նա:

168.am

1