Իշխան Սաղաթելյանը Բելգիայում բարձրացրել է հայ ռազմագերիների ու Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը
Գլխավոր » Լրահոս » Իշխան Սաղաթելյանը Բելգիայում բարձրացրել է հայ ռազմագերիների ու Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը

Իշխան Սաղաթելյանը Բելգիայում բարձրացրել է հայ ռազմագերիների ու Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը

Բրյուսելում գտնվող Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել Բելգիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հոֆի, Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի և Բելգիայի Ֆրանսախոս ամենամեծ կուսակցություն MR-ի խմբակցության ղեկավար Գայտան վան Գոյձնհովենի հետ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հանդիպումների ընթացքում անդրադարձ են կատարել

● արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հրամայականին,
● Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներ բանեցնելու անհրաժեշտությանը և հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին,
● Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների փաստերին, ադրբեջանական շարունակվող ագրեսիային և Ադրբեջանի կողմից ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի դրսևորման շարունակական վարքագծին,
● Բաքվում անցկացվելիք COP 29 համաժողովի ընթացքում միջազգային հանրության օբյեկտիվ կեցվածքի դրսևորման կարևորությանը,
● հայաստանյան ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին և ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների կրկնվող դեպքերին:

Յանեկ Պոլեյի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում ԵՍԿ և ՀՅԴ գործակցության սերտացման, միջկուսակցական հարաբերությունների զարգացման, Հայաստանում սոցիալ-դեմոկրատական քաղաքական արժեքային համակարգի առաջմղման վերաբերյալ։


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ

22.07.2024 թ.

1