Իշխան Սաղաթելյանը այցելել է Վաշինգտոնի ԱՄՆ Հայ դատի գրասենյակ

Աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ Արեւելեան շրջանում է գտնվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա այցելել է Վաշինգտոնի ԱՄՆ Հայ դատի գրասենյակ, հանդիպել Հայ դատի նվիրյալներ ՀՅԴ անդամ Կարո Արմենյանին եւ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանին:
«Օրակարգը անփոփոխ է՝ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության շահերի պաշտպանություն»,- նշել է Իշխան Սաղաթելյանը:

arfd.am