Իրավիճակը՝ Իշխանասարում․ մանրամասնում է գյուղապետը

Ադրբեջանական կողմը գիշերը մոտ ժամը չորսից մինչեւ առավոտյան մոտ ժամը տասը ակտիվ կրակ է բացել Սյունիքի մարզի Իշխանասար լեռան ուղղությամբ՝ կիրառելով հրետանի եւ ականանետեր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը։
«Այս պահին գյուղում հանգիստ է, կրակոցներ չեն հնչում։ Մենք գյուղից տարհանել ենք կանանց եւ երեխաներին, տարել ապահով վայր, իսկ տղամարդիկ գյուղում են՝ մարտական տրամադրվածությամբ»,- ասաց Պետրոսյանը։