Իրավական կարգավորումները դեպի արտակարգ դրություն տանող նախադրյալներ չկան. Դավիթ Իշխանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » Իրավական կարգավորումները դեպի արտակարգ դրություն տանող նախադրյալներ չկան. Դավիթ Իշխանյան

Իրավական կարգավորումները դեպի արտակարգ դրություն տանող նախադրյալներ չկան. Դավիթ Իշխանյան

Մենք ամենօրյա կապի մեջ ենք ԱՀ առողջապահության նախարարի հետ՝ Նոր կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու առումով:

Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների անդամների հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել է  «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկումները հուսադրող էին ոչ միայն իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու առումով, այլև իրավական դաշտում ունեցած հնարավորությունների և կանխարգելիչ միջոցառումների անցակցման ուղղությամբ:

«Մենք ներկայումս չունենք այն նախադրյալները, որ իրավական կարգավորումները տանենք դեպի արտակարգ դրություն: Իհարկե, մենք հաշվարկել ենք բոլոր քայլերը, և, կարծում եմ, այն մոտեցումները, որոնք տեղեկատվական դաշտում փորձում են ուղղորդումներ մտցնել և բնակչության շրջանում խուճապային տրամադրություն ստեղծել, անհիմն են: Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ մեզնից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է իր պատասխանատվության չափաբաժինը: Պետք է քաղաքական համակարգում՝ կուսակցությունների, իշխանության և հասարակական դաշտի միջև, լինի երկխոսություն: Բոլոր այն փաստերը, որոնք ներկայացվեցին հանդիպմանը, հուսադրող են: Վստահ ենք, որ գործադիրը բավարար պայմաններ կստեղծի համապետական ընտրություններն անցկացնելու համար»,-մասնավորապես ասել է Դ. Իշխանյանը:

artsakhpress.am

1