Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Գլխավոր » Լրահոս » Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին այսօր առավոտյան՝ Իրանի ժամանակով  08:00-ին, (Երևանի ժամանակով 08:30 )  14-րդ նախագահական ընտրությունների մեկնարկն է տվել սեփական քվեարկությամբ․ տեղեկացնում է Irna գործակալությունը։

Իրանում սկսվել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին։

14-րդ նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 61 452 321 ընտրող։

Նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու՝ բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը և պահպանողականներ Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

1