«Իրանը Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում». Ալի Խամենեի
Գլխավոր » Լրահոս » «Իրանը Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում». Ալի Խամենեի

«Իրանը Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում». Ալի Խամենեի

«Իրանն այսօր». Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և հայտարարել. «ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում և հաստատակամ է իր այս դիրքորոշման մեջ»:

🔻Խամենեին շեշտել է, որ օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ հարաբերությունների համար և հավելել է, որ երկրների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովվում է սեփական ուժերին և մերձավորներին ապավինելով:

🔻Նա ընդգծել է, որ «երկու երկրների միջև համագործակցությունը հաստատակամորեն կշարունակվի՝ հիմնված սահմանված շահերի վրա և այլոց քաղաքականությունից անկախ»:

🔻Իրանի հոգևոր առաջնորդը նաև դատապարտել է նաև Հիսուս Քրիստոսի հասցեին անարգանքը:

1