Իրանը դեմ է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի սահմանի արգելափակման քաղաքականությանը
Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը։ Այս մասին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին․ հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
«Եթե լինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, ապա Իսլամական Հանրապետությունը դեմ է նման որոշմանը, քանի որ այդ սահմանը հազարավոր տարիների հաղորդակցուղի է», – հայտարարել է Իրան հոգևոր առաջնորդը։
Խամենեին նաև տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի համընդհանուր համագործակցության զարգացումը շահավետ է համարել՝ նշելով, որ Իրանն ու Թուրքիան դժվար ժամանակների բարեկամներ են:
Կողմերը նաև խոսել են սիրիական հարցի մասին, անդրադարձել Թուրքիայի՝ Սիրիայում սպասվելիք ռազմական գործողությանը։ Խամենեին նշել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր է:
yerkir.am