Իրաքը մտադիր է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Թուրքիայի կողմից երկրի հյուսիսում գտնվող զբոսաշրջային վայրի գնդակոծման հարցով
Իրաքի կառավարությունը մտադիր է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ թուրքական կողմից հանրապետության հյուսիսում գտնվող զբոսաշրջային վայրի գնդակոծության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Իրաքի ԱԳՆ կողմից տարածված հայտարարությունից:
Հայտարարության մեջ նշվում է,որ Իրաքի կառավարությունը խստորեն դատապարտում է Զախուի զբոսաշրջային վայրի գնդակոծումը և, որ իշխանությունները պատրաստվում են դիվանագիտական պատասխան քայլեր ձեռնարկել բարձր մակարդակով, սկսած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դիմելուց:
Պաշտոնական Բաղդադը կարծում է, որ Անկարայի գործողությունները երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում են, ինչպես նաև վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության անվտանգության համար։
«Թուրքիայի կողմից Դահուք նահանգի հրետակոծությունը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մեր քաղաքացիները, արժանի է դատապարտման, երկրի ինքնիշխանության խախտում է և ազգային անվտանգության սպառնալիք»,- Twitter-ի իր միկրոբլոկում գրել էր Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը։
yerkir.am