Իրականացվել են հուշարձանների վկայագրման եւ պահպանական գոտիների կազման աշխատանքներ
Գլխավոր » Լրահոս » Իրականացվել են հուշարձանների վկայագրման եւ պահպանական գոտիների կազման աշխատանքներ

Իրականացվել են հուշարձանների վկայագրման եւ պահպանական գոտիների կազման աշխատանքներ

2019 թվականին Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով  շարունակվել են պեղման-ուսումնասիրման աշխատանքները «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի տարածքում ՝ Միրիկի ամրոցում։ Իսկ բարերաների ֆինանսավորմամբ պեղումներ են իրականացվել Մարտունու շրջանի Սոս գյուղում, Լուսավորիչ կոչվող տեղամասում:

«Պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման ոլորտում իրականցվել են հուշարձանների վկայագրման եւ պահպանական գոտիների կազման աշխատանքներ՝ մասնավորապես կազմվել է թվով 307 վկայագրեր եւ 45 պահպանական գոտիներ»,- այս մասին այսօր՝ հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ  Հովհաննիսյանը:

1