Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի
Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների:
Մարտակերտի շրջանի Վանք համայքնում ՀՅԴ Արցախի Երիտասարդական միություն և ՀՅԴ Արցախի պատանեկան միությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների:
Պատանիները նախքան խաղի մեկնարկը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:
Խաղի արդյունքում պատվավոր առաջին տեղը զբաղեցրել է «Ալբերտ Հովհաբննիսյան», երկրորդ տեղը՝ «Մոնթե Մելքոնյան», իսկ երրորդ տեղը` «Ալեքս Պողոսյան» թիմը: Ինտելեկտուալ խաղ-մրցույթից հետո տեղի է ունեցել ազգային երգերի ուսուցում:
Հաջորդ ինտելեկտուալ խաղը կկազմակերպվի Մարտունու շրջանում։