Ինտելեկտուալ խաղ՝ Արցախյան գոյամարտի թեմայով
Գլխավոր » Երիտասարդական » Ինտելեկտուալ խաղ՝ Արցախյան գոյամարտի թեմայով

Ինտելեկտուալ խաղ՝ Արցախյան գոյամարտի թեմայով

Հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Արցախյան գոյամարտ» խորագիրը կրող ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը: Մասնակցում էին 6 թիմեր, որոնք ներկայացնում են Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Ասկերանը, Շուշին ու Հադրութը:

10-12 դասարանների աշակերտները մրցել են Արցախյան գոյամարտի մասին գիտելիքներով: ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանի խոսքով՝ խաղի անցկացման նպատակն է դպրոցականների ինտելեկտուալ մակարդակի բարձրացումը, համախմբումը, գիտելիքներով աչքի ընկած դպրոցականներին բացահայտելն ու խրախուսելը:

Խաղի արդյունքներով մրցանակային առաջին տեղն է զբաղեցրել Ասկերանի շրջանի «Նորագյուղ» թիմը, երկրորդ տեղում Մարտակերտի շրջանի «Բեկոր» թիմն էր, իսկ երրորդում` Մարտունու շրջանի «Շանթ»-ը: Ինտելեկտուալ խաղ-մրցույթի բոլոր մասնակիցները պատվոգրեր ու գրքեր են ստացել, իսկ մրցանակային
տեղեր գրաված թիմերը՝ նաև հուշանվերներ:

1