«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը սատարում է «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքին. հայտարարություն
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Հայաստան» դաշինք » «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը սատարում է «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքին. հայտարարություն

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը սատարում է «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքին. հայտարարություն

«Ինտելեկտուալ Հայաստան»  կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. 

Ելնելով Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման հրամայականից, առաջնորդվելով ճգնաժամային իրավիճակում հմուտ առաջնորդի ընտրության կարևորությամբ, կարևորելով երկրում իշխանափոխության անխուսափելիությունը, ինչպես նաև հիմք ընդունելով «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում երկրի զարգացման հեռանկարների հարցում «ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության ծրագրային դրույթների վերաբերյալ արձանագրված փոխըմբռնումը, մասնավորապես՝ Փոքր և միջին ձեռնարկատիրության ռազմավարական կարևորություն. հարկային հնարավոր արտոնութունների սահմանում ու ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցների ներգրավում Պետական բյուջեից գիտությանը հատկացվող գումարների շեշտակի աճ՝ օրենքով համապատասխան տոկոսի ամրագրումով«ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը որոշեց 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին սատարել «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքին՝ կուսակցության անդամներին ու համակիրներին կոչ անելով քվեարկել հանուն ուժեղ ու հզոր Հայաստանի, ակտիվ մասնակցել ընտրական գործընթացներին:

«ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության Քաղաքական խորհուրդ

11.06.2021

1