Ինչու՞ է Փաշինյանն այդքան ատում հայերին, Հայաստանն ու Արցախը. հոգեբան
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » Ինչու՞ է Փաշինյանն այդքան ատում հայերին, Հայաստանն ու Արցախը. հոգեբան

Ինչու՞ է Փաշինյանն այդքան ատում հայերին, Հայաստանն ու Արցախը. հոգեբան

«Նիկոլ Փաշինյանի մոտ հայատյացությունը չափազանց խորը նստվածք ունի, որի պատճառով էլ ինքը նկատելի դարձավ մեր թշնամիների կողմից, և վերջիններս լիարժեք կերպով գործի դրեցին ու օգտագործեցին (դեռևս շարունակում են օգտագործել) Փաշինյանին՝ քանդելու համար Հայաստանը, Արցախն ու հայկական ամեն բան: Փաշինյանի՝ հայերին ատելու մոլուցքի հետ բարեհաջող կերպով նրա այլ արատները ևս՝ մասնավորապես, փողի նկատմամբ նրա անհագուրդ սերը և, ահա, նա հիանալի խայծ հանդիսացավ մեր թշնամիների ձեռքում՝ քանդելու մեր երկիրն ու պետությունը», — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ խոսելով ՀՀ-ում վարչապետի աթոռը զավթած անձի հայատյացության ակնհայտ և անթաքույց դրսևորումների մասին: 

Հոգեբանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի հայատյացության բոլոր պատճառները պետք է փնտրել վերջինիս խորը մանկության տարիներում.

«Իհարկե, մենք ամեն ինչ չէ, որ գիտենք նրա կյանքի մասին, մասնավորապես՝ մանկության տարիների վերաբերյալ, սակայն, այն քիչ տեղեկություններն անգամ, որ հասանելի են դարձել հանրությանն, արդեն իսկ տեղիք են տալիս հետևություններ անելու, որ այդ մարդը խորը հոգեբանական խնդիրներ և տարատեսակ արատներ ունի, որոնք գալիս են նրա ոչ այնքան երջանիկ, ես կասեի՝ դառը մանկությունից»:

Կարինե Նալչաջյանը հիշում է՝ Փաշինյանն ինչ կեղծիք ու սուտ ասես, որ չտարածեց ապրիլյան պատերազմի վերաբերյալ, անելով հնարավոր ամեն ինչ, որպեսզի զրոյացնի քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի ձեռք բերած հաղթանակը: Ընդամենը մի քանի տարի անց, սակայն, գալով իշխանության և գործի դնելով կեղծիքի ու ստի բացարձակ նույն մեխանիզմները, նույն մարդը աներևակայելի պարտության տարավ երկիրը, նախորդ երկու պատերազմներում հաղթանակած բանակին հասցնելով նվաստացուցիչ կապիտուլյացիայի.

«Ինչի՞ համար արվեց այդ ամենը՝ վարկաբեկելու մեր երկիրը, բանակը, նախորդող հաղթանակները և, իհարկե, այդ հաղթանակները մեր երկրին նվիրած գեներալներին: Ինչի՞ արդյունք է սա՝ անկասկած ահռելի չափերի հասնող ատելության, որ այդ մարդն ունի Հայաստանի և հայկական պատկանելիության ամեն ինչի նկատմամբ»,- ասում է հոգեբանը:

Վերջապես՝ ինչո՞ւ է հայաստանցիների ճնշող մեծամասնության վստահության քվեով իշխանության եկած Փաշինյանն այդքան ատում հայերին, Հայաստանն ու Արցախը: Հարցի պատասխանը, ըստ հոգեբանի վերլուծության, թաքնված է Փաշինյանի մանկական տրավմաներում: Մասնագետը վստահ է՝ կգա ժամանակ և այդ հարցի պատասխանը ևս՝ իր ողջ պատճառահետևանքային կապերով հայտնի կդառնա հասարակության լայն զանգվածներին.

«Հայրենասիրական ճառերի քողի տակ, որոնք Փաշինյանը, որպես կանոն, մատուցում է անպայման բարձր բղավելով, թաքնված է վարպետորեն իրականացվող զազրելի հայատյաց մի ողջ քաղաքականություն, որը նա, ամենայն մանրախնդրությամբ, գործի է դնում, փոխարենը ստանալով իր համար մեծագույն արժեք՝ նյութական շահ: Այս պահին ես կխուսափեմ առավել խորքային հոգեբանական վերլուծություն անելուց, միայն կավելացնեմ, որ հայրենիքի նկատմամբ սերը մարդու առողջ հոգեկան զարգացման ցուցիչներից մեկն է, իսկ Նիկոլ Փաշինյանը բացառապես զուրկ է ազգային արժանապատվության և հայրենասիրության զգացողություններից:

Մենք գիտենք, որ նա դառն ու դաժան մանկություն է ունեցել: Ըստ էության, Փաշինյանի անձը ձևավորվել է՝ ունենալով ոչ լիարժեք անձնային զարգացման փուլեր, որոնք հետագայում, առավել լայն դրսևորումներ գտնելով, մեզ են ներկայանում որպես հայատյաց, ստախոս, դավաճան և բանսարկու անձի, տվյալ պարագայում՝ երկրի ղեկավարի դեմքով, ով պրոյեկտելով իր անձնային արատները հենց հայրենիքի վրա, տվեց մեզ այն արդյունքը, ինչին ազգովի ականատես եղանք մենք՝ բոլորով միասին: Հետևաբար, ամփոփելով խոսքս, ցավով պետք է արձանագրեմ, որ համազգային այն ցավն ու ցասումը, որ «պարգևեց» մեզ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, այլ բանի հետևանք չէր, քան չապրած մանկության և մանկության տարիներին չստացած սիրո», — ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

yerkirmedia.am

1