Ինչպես 31 տարի առաջ, այնպես էլ հիմա պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար. Ռոբերտ Քոչարյան
Գլխավոր » Լրահոս » Ինչպես 31 տարի առաջ, այնպես էլ հիմա պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար. Ռոբերտ Քոչարյան

Ինչպես 31 տարի առաջ, այնպես էլ հիմա պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար. Ռոբերտ Քոչարյան

Սիրելի՛ արցախցիներ,

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում կարողանում է համախմբել ուժերը, կենտրոնանալ և գրանցել պատմական հաղթանակներ։

Այսօր, ինչպես 31 տարի առաջ, այնպես էլ հիմա պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար:

Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ

1