Ինչո՞ւ «Արցախբանկը» չմիացավ արցախցիների բնակապահովման ծրագրին. Իսկանդարյան
Գլխավոր » Լրահոս » Ինչո՞ւ «Արցախբանկը» չմիացավ արցախցիների բնակապահովման ծրագրին. Իսկանդարյան

Ինչո՞ւ «Արցախբանկը» չմիացավ արցախցիների բնակապահովման ծրագրին. Իսկանդարյան

Վերջին օրերին լսում եմ քննադատություններ իմ գործունեության հետ կապված, որ Արցախի պետնախարարը բլոգերություն է անում։ Այս մասին Facebook–իր իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Գիտեք, ամենահեշտ տարբերակն է՝ նստել այստեղ և մեր հայրենակիցներին ասել, որ ձեր հարցերի պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է։ Բայց ինքս հակված եմ նրան, որ պետական պաշտոնյան պետք է կոշիկ մաշեցնի իր ժողովրդի մեջ՝ ամենօրյա ռեժիմով տեղեկանալով ինչպիսի խնդիրների են բախվում մեր հայրենակիցները, և եթե մեկ տեսանյութ հրապարակելով թեթևանում է մեկ ընտանիքի հոգսը, ապա ես պատրաստ եմ դրան։

Իսկ այժմ անելիքների մասին. ինչպես գիտեք «Արցախբանկի» ակտիվների 43% պատկանում է ներդրումային հիմնադրամին, շուրջ 25 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Արցախցիների ամենամեծ խնդիրը բնակապահովման ծրագիրն է։ Ձեր մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ ինչո՞ւ «Արցախբանկը» չմիացավ այդ ծրագրին։ Միանշանակ «Արցախբանկը» կարող էր միանալ որոշակի արտոնություններ սահմանել մեր հայրենակիցների համար զոհվածների ընտանիքների համար բազմազավակ ընտանիքների, պայթյունի զոհվածների փոքր կազմ ունեցող ընտանիքների համար բայց «Արցախբանկը» չգնաց այդ քայլին։

Արտակ Բալայանը (Արցախբանկի ղեկավար–խմբ) խոսում է բարոյական արժեքների մասին, մի մարդ, որ երբևիցե մեկ ներդրում չի ունեցել մեր պետականության համար։ Սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունից հետո մեր հայրենակիցներին ուղղաթիռներով տեղափոխում էին Հայաստան։ Բալայան Արտակը օգտագործելով իր կապերը իր հարազատներին այդ ուղղաթիռներով տեղափոխել է Հայաստան։ Չէ՞ որ նրանց փոխարեն կարող էին լինել վիրավոր անձինք, որոնք տեղափոխվելով այստեղ, միգուցե և փրկվեին։ Սա խոսում է այդ մարդու արժեհամակարգի մասին։

Առաջիկա օրերին ես սպասելու եմ ձեր արձագանքներին, և եթե լինի հանրային պահանջ, ապա մենք կորոշենք օրը և ժամը և միասին կգնանք մեր հարցերի պատասխանները ստանալու Բալայան Արտակից, սպասում եմ ձեր արձագանքներին»։

1