Ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս ինքնորոշման իրավունքն իրացրած մյուս ազգերից. Արթուր Խաչատրյանը՝ ՄԱԿ ներկայացուցիչներին
Գլխավոր » Լրահոս » Ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս ինքնորոշման իրավունքն իրացրած մյուս ազգերից. Արթուր Խաչատրյանը՝ ՄԱԿ ներկայացուցիչներին

Ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս ինքնորոշման իրավունքն իրացրած մյուս ազգերից. Արթուր Խաչատրյանը՝ ՄԱԿ ներկայացուցիչներին

«Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ հերթական թշնամական, ահաբեկչական ագերսիվ գործողությունն իրականացրեց Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ու համայն հայ ժողովրդի դեմ»,- ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հայտարարեց դաշնակցական գործիչ, ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս Արցախում զոհվել է չորս մարդ, ապա խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նահատակվածների հիշատակը։

«Զինվորները չեն զոհվել հանուն ոչնչի, ո՛չ այս չորս զինվորները, ո՛չ չորս հազարից ավելի զոհերը։ Նրանք զոհվել են, որ Արցախը մնա հայկական, հայերը կարողանան ապրել իրենց հայրենիքում, կերտել իրենց պետականությունը»,-ասաց նա։

Դիմելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը հիշեցրեց, որ կազմակերպության կանոնադրությունը հիմնվում է  ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա։

yerkir.am

1