Ինչո՞ւ է իրեն էշի տեղ դնում Վահրամ Աթանեսյանը. լևոնականությունը՝ որպես թուրքամետության քողածածկույթ
Նիկոլ Փաշինյանի օրոք թուրքամետ քարոզիչները վխտում են Հայաստանում։ Արցախում վիճակն անհեմամատ լավ է, բայց ոչ իդեալական։
Արցախում մի թուրքամետ գործիչ կա, որը նախկինում թղթակցում էր «Ազատություն» ռադիոկայանին, իսկ հիմա ազատ «վերլուծաբանի» կարգավիճակով հակահայկական քարոզով է զբաղված։
Խոսքը Վահրամ Աթանեսյանի մասին է։ Ուշագրավ է, որ սա «Ազատության» թղթակից է դարձել Արցախի պետական կառավարման համակարգի լրատվության ոլորտում աշխատելուց հետո. հենց որ 1998–ին մերժվել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու լևոնական գաղափարն ու տեղի է ունեցել իշխանափոխություն Հայաստանում, Աթանեսյան Վահրամը անմիջապես հայտնվել է արևմտաթուրքական շահերի լոբբիստ «Ազատություն» ռադիոկայանում։
ՀՀ հանրությանն այս անունը ոչինչ չի ասի, քանզի սա հանրային–քաղաքական առումով ճիճու է, բայց ահա որպես թուրքամետ քարոզիչ՝ արժանի է ուշադրության։
Վահրամ Աթանեսյանը նախկինում հաճախորդ էր աշխատում, բայց 2018–ի իշխանափոխությունից հետո դարձավ նիկոլական, մի պահից սկսած՝ դիրքավորվեց որպես լևոնական՝ Արցախի խնդրի լուծման հարցում պաշտպանելով ՀՀ 1–ին նախագահի մոտեցումները։
Իրականությունն այն է, որ Աթանեսյանն, իրոք, «ականություն» է անում, բայց ոչ թե նիկոլականության կամ լևոնականության, այլ բառիս բուն իմաստով։ Նա թուրքական «ական» է, որին Արցախում զարմանալիորեն ֆիզիկապես դեռ հանդուրժում են, քանզի ապրել Արցախում, լավատեղյակ լինել Արցախի հարցով բանակցային ամբողջ պատմությանը և այդ պայմաններում պաշտպանել Լևոն Տեր–Պետրոսյանի փուլային տարբերակը, նշանակում է լինել թուրքական «ական»՝ լևոնականության քողի տակ։
Աթանեսյանն իրեն էշի տեղ է դնում, երբ խեղաթյուրում է Տեր–Պետրոսյանի փուլային տարբերակի ու Մադրիդյան սկզբունքների շրջանակներում ընթացող բանակցությունների էական ու ռազմավարական տարբերությունը։ Բայց էշի տեղ դնելն ու լևոնական երևալն իր համար ալիբի ապահովելու միջոց են։ Թուրքամետ քարոզչական դիվերսանտը հենց այդպես էլ պետք է իրեն պահի։ Բա հո չի՞ ասելու, թե ինքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Դրա ասելու ձևը կա՝ հայտարարում ես, որ 1997–ին Արցախի հարցում շատ ճիշտ քաղաքականություն էր վարվում և գործդ համարում ես կատարած։
Իսկ այն որ Տեր–Պետրոսյանի փուլային տարբերակով չկար Արցախի կարգավիճակի հարց ու այն հայտնվում էր Ադրբեջանի կազմում, չի թաքցրել ո՛չ Լևոն Տեր–Պետրոսյանը, ով 1992–ից սկսած դրա քարոզը սկսեց «Կոմսոմոլսկայա պրավդայում» ու մինչև հիմա այդ գծի մեջ է, ո՛չ էլ Տեր–Պետրոսյանի գլխավոր խորհրդական աշխատած, մոլի թուրքամետ Ժիրայր Լիպարիտյանը, ով հիմա հայտարարում է, որ ճիշտն Արցախի համար այն կլիներ, որ ունենար մշակութային ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Եթե Աթանեսյանը լևոնալիպարիտյանական այս տեսակետը համարում է արտաքին քաղաքականության տրիումֆ, ապա մենք ցավով պետք է արձանագրենք թուրք–ադրբեջանական տանդեմի տրիումֆը, քանզի մեր երկիրն այնքան է թուլացել, որ աթանեսյանները վխտում են ու ազատորեն քարոզում թշնամու օգտին։
7or.am
Հայկ Ուսունց