Ինչքա՞ն ապուշ պիտի լինի մարդ, որ հավատա Ադրբեջանի հետ հաշտությանը

Վահե Սարգսյանը գրում է.
Նիկոլի էսօրվա բոցաշունչ և «հակաադրբեջանական» ելույթը նման է նրան, երբ լավ իմանալով, թե ինչ է կատարվելու, երեխայիդ գցում ես շնագայլի (շակալի) վանդակը, հետո աղիողորմ բողոքում, թե՝ շակալը երեխայիս բզկտեց, և, եթե էսպես շարունակվի, նա վերջնականապես կհոշոտի երեխայիս:
Էստեղ գիտե՞ք ինչն է գլխավոր ողբերգությունը, դա հանրության, այդ թվում՝ մեր և մեր շրջապատի առողջ դատող մարդկանց առաջին ռեակիցիան է խունտայի պարագլխի այսօրվա հայտարարությանը, թե՝ «բա ի՞նչ էիր սպասում Ադրբեջանից», «բա չգիտեի՞ր, որ պիտի ցեղասպանության ենթարկի արցախահայությանը», «ինչքա՞ն դուռակ պիտի լինի մարդ, որ հավատա Ադրբեջանի հետ հաշտությանը» և այլն, և այլն:
Գիտեք՝ մենք շարունակում ենք փրկել նիկոլին՝ նրան կամ հռչակելով խաբված, կամ ապուշ, կամ դուռակ, կամ հարիֆ և այլն, և այլն:
Ասեմ՝ եթե որևէ մեկը մտածում է՝ նիկոլը չգիտեր, թե ինչ էր / է սպասվում արցախահայությանն՝ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո, կարճ ասած՝ եթե չգիտեր սպասվելիք ցեղասպանության մասին, ապա հենց այդ մեկը ինքն է կամ խաբվածը, կամ միամիտը:
Իսկ իրականում՝ նիկոլն իր ազգակործան ու պետականակործան գործը փայլուն անում է. հենց էսօրվա հայտարարած վտանգները փայլուն իմանալով հանդերձ՝ նա ողջ կյանքը պայքարել է Արցախ — «բեռից» ազատվելու համար, և այսօր նա իր համար բաղձալի այդ օպերացիան իրագործում է՝ մերթ ներկայանալով ռուսամետ և Պուտինի պրոյեկտ, մերթ Պրագա — Միշելի պրոյեկտ, մերթ ուղիղ Էրդողան-Ալիևի կոշիկ լիզող, մերթ համարյա դաշնակցական (ինչպես էսօր):