Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այն փակ չէ ու պետք է լուրջ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ․ Վահրամ Բալայան
Գլխավոր » Լրահոս » Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այն փակ չէ ու պետք է լուրջ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ․ Վահրամ Բալայան

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այն փակ չէ ու պետք է լուրջ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ․ Վահրամ Բալայան

«Անհրաժեշտություն կա արցախահայությանը Հայաստանում պահելու։ ՀՀ իշխանությունը պետք է շահագրգռված լինի այս ուղղությամբ, քանի որ ՀՀ բնակչությունն այնքան էլ գովելի սանդղակի վրա չի գտնվում:

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այն փակ չէ ու պետք է լուրջ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ»,- այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Բալայանի խոսքով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այս հարցում արդեն ունի գրանցած արդյունք: Նա անդրադարձավ նաեւ Արցախցիների իրավունքների պաշտպանության եւ սոցիակալական աջակցությունների շարունակականության անհրաժեշտության հարցերին։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները տեսանյութում

1