«Ինչ էլ լինի, լինելու է ի վնաս ՀՀ շահերի». Բագրատ սրբազանը՝ ՀՀ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
Գլխավոր » Լրահոս » «Ինչ էլ լինի, լինելու է ի վնաս ՀՀ շահերի». Բագրատ սրբազանը՝ ՀՀ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին

«Ինչ էլ լինի, լինելու է ի վնաս ՀՀ շահերի». Բագրատ սրբազանը՝ ՀՀ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին

«Ինչ էլ լինի, լինելու է ի վնաս ՀՀ շահերի»,- սա «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ սրբազանի կարծիքն է Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հերթական՝ հինգերորդ հանդիպման արդյունքներին: Բագրատ սրբազանն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ ըստ էության, բուն բանակցությունները գաղտնի են եւ հասարակությանը չի իրազեկվում դրանց էությունը. այս մասին սրբազանն ասաց այսօր, 2800-ամյակի այգում՝ լրագրողների հետ զրույցում: Սրբազանն այսօր մի փոքր շրջեց այդ այգում՝ զրուցելով քաղաքացիների հետ:

Հիշեցնենք, երեկ Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել հանդիպումից․ «Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաեւ փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար»։

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդի արած հայտարարությանը, որ «Զանգեզուրի միջանցքը» չի բխում Հայաստանի շահերից, սրբազանն ասաց. «Սա դարձյալ խոսում է կառավարության չգոյության մասին»:

Ինչ վերաբերվում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՝ Բրայենի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է տնտեսական հարաբերություններ ձեւավորի հարեւանների հետ, որպեսզի կարողանա ՌԴ ազդեցությունն իր տնտեսության վրա նվազեցնել, Բագրատ սրբազանի կարծիքով, այն ԱՄՆ շահերից է բխում. «Որեւէ մեծ պետության համար ոչ թե ՀՀ շահն է, այլ իրենց»: Նա նաեւ հավելեց՝ չի կարծում, որ հաշվարկված են ՀՀ քայլերը, այդ թվում նաեւ տնտեսական, որոնք ՌԴ ազդեցությունը թուլացնելուն են միտված:

1