Իմքայլականնե'ր, դուք ի՞նչ կապ ունեք գերիների վերադարձի հետ. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչը՝ Ն. Բաղդասարյանին
Գլխավոր » Լրահոս » Իմքայլականնե'ր, դուք ի՞նչ կապ ունեք գերիների վերադարձի հետ. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչը՝ Ն. Բաղդասարյանին

Իմքայլականնե’ր, դուք ի՞նչ կապ ունեք գերիների վերադարձի հետ. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչը՝ Ն. Բաղդասարյանին

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է. «Երեկ թշնամական Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գերևարված մեր երեք հայրենակիցների՝ Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին, Սեյրան Թամրազյանին: Այս ուրախալի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց և արձագանք գտավ համացանցում: Սոցիալական ցանցերի օգտատերերը ռազմագերիների վերադարձի համար շնորհակալություն էին հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին, Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ ոմանք ՝չկայացած նախկին վարչապետին: Անմասն չմնաց նաև Շիրակի մարզը ներկայացնող իմքայլական պատգամավոր՝ Նազելի Բաղդասարյանը, շտապելով այս լուրը տարածել ֆեյսբուքյան իր էջում։ 

Լուրն ստանալուն պես որոշ իմքայլական դեմքեր չհապաղեցին՝ գերիների վերադարձը իրենց օգտին գրանցել: 

Տիկնա՛յք և պարոնա՛յք իմքայլականներ, դուք ի՞նչ կապ ունեք գերիների վերադարձի հետ:

Մեր գերևարված հայրենակիցների թիվ մեկ պատասխանատուն ձեր քաղաքական թիմն է՝ նիկոլի գլխավորությամբ: 

Սուտը, ցինիզմը, կեղծիքը, ինքնագովաբանությունը այս երեք տարիների ընթացքում եղան և շարունակում են մնալ ձեր թիմի հարազատ գործելաոճը: 

Գերիների հարցը շահարկելը՝ սեփական անձը կարևորելու համար՝ բարոյազրկություն է: 

Ամոթ ունեցեք, լռե՛ք ի սեր Աստծո: 

Իսկ ձեր առաջնորդի կողմից շատ սիրված, «կիրթ մարդու» տպավորություն թողած երկրի ղեկավարը շարունակում է ավերել և պղծել մեր եկեղեցիները, խոշտանգել ու սպանել մեր ռազմագերիներին: 

Հետևությունը թողնում եմ ձեզ: 

Մի բանը հստակ է. Հայաստանը ձեր ոհմակի հետ ապագա չի կարող ունենալ»:

1