«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Սիրիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ». Դավիթ Իշխանյան
Գլխավոր » Լրահոս » «Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Սիրիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ». Դավիթ Իշխանյան

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Սիրիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ». Դավիթ Իշխանյան

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի ֆեյբուքյան գրառումը՝ Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ.

«Որպես ՀՅ դաշնակցության մեծ ընտանիքի մի անդամ և Հայ դատի պահանջատերներից մեկը՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Սիրիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ: Սիրիան այն պետություններից է, որ հանգրվան ու ապաստան եղավ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի համար: Սիրիան այն պետությունն է, որ տեսել է Թուրքիայի արյունոտ ձեռագիրը և քաղել է թուրքական խարդավանքների պտուղները: Շնորհակալություն եմ հայտնում Սիրիա-Հայաստան բարեկամական հանձնաժողովին և հանձնաժողովի ղեկավար, դոկտոր Նորա Արիսյանին’ այս բանաձևը կյանքի կոչելու և այն իրականացնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար»:

1