Իհարկե, առանցքային ես կհամարեի Քի Վեսթի փաստաթուղթը, առաջին անգամ ադրբեջանական կողմն ուղղակի համաձայնվեց, որ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի մաս
Գլխավոր » Լրահոս » Իհարկե, առանցքային ես կհամարեի Քի Վեսթի փաստաթուղթը, առաջին անգամ ադրբեջանական կողմն ուղղակի համաձայնվեց, որ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի մաս

Իհարկե, առանցքային ես կհամարեի Քի Վեսթի փաստաթուղթը, առաջին անգամ ադրբեջանական կողմն ուղղակի համաձայնվեց, որ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի մաս

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայկական Համալսարանի» ունկնդիրների հետ խոսել է Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու, ինչպես նաեւ  Քի Վեսթի և Մադրիդյան սկզբունքների մասին և համեմատականներ անցկացրել:

Քոչարյանը նշել է, որ չի կարծում հիմա իրատեսական է Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու մասին խոսել, բայց անվտանգային երաշխիքները նշանակում է ՄԱԿ-ի ռեզոլուցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով, միջազգային դիտորդական առաքելությամբ. 

«Ես սա եմ տեսնում, բայց անվտանգության գոտի դժվար է պատկերացնել և իրատեսական չէ։ Հիմա կարելի է այդ հարցը դնել, բայց իրատեսական պատկերը, իմ կարծիքով, դա որոշակի անվտանգային երաշխիքներն են։ Երաշխիքներ նշանակում է նաև որոշակի ներկայություն։ Այդ ներկայությունը ինչքան մեծ, այնքան լավ, և սա, ուղղակի, բանակցային գործընթացից է կախված, թե՝ դու ինչի ես հասնում։

Առաջինը՝ դու էդ նպատակը դնում ես, թե՞ չէ։ Հայաստանի Հանրապետությունը այդ նպատակը չի դնում։ Հայաստանն ի՞նչ է արել։ Դուք պատկերացրեք՝ ռուսական զորքն այնտեղ կանգնած, 2000 հոգի, անվտանգություն են ապահովում և վատ չէին անում իրենց ֆունկցիաները, ասեմ, մինչև մի պահ։ Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա և ասում է՝ ընդունում եմ Ադրբեջանի կազմում։ Ռուսները չեն բանակցում, տեղյակ էլ չի պահում։ Հասկանո՞ւմ եք, դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Այդպես չի լինում միջազգային հարաբերություններում։ Ըստ էության, իրենք դրանով Ռուսաստանի, որպես միջնորդի, աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ էս դուք, էն՝ Ղարաբաղը, Ադրբեջանը, գնացե՛ք իրար հետ բանակցեք։ Ճիշտ չի՞ լինի միջազգային հարաբերություններում։ Սա ուղղակի չի լինում։ Ու, ըստ էության, իրենք, ինչ դրանով Ռուսաստանի որպես միջնորդ, էդ միջնորդի աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ գնացեք իրար հետ բանակցեք։ Ադրբեջանն ասում է՝ բայց դու միջնորդ ես մեր ու Հայաստանի միջև։ Կարո՞ղ է, Ղարաբաղը հիմա դուք եք ներկայացնում։ Բայց հիմա Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը հանել են, հետո էլ պահանջում են, ասում՝ ինչու սա չես արել, նա չես արել։ Այդ կարգի սխալները, ուղղակի, այն սխալներն են, որոնց համար չափազանց թանկ գին են տալիս»։
Մենք բավական բարդ տարածաշրջանում ենք ապրում, և ես ուղղակի համոզված եմ, որ այս տարածաշրջանում կամ դու պետք է գործոն լինես, կամ, բրիտանացիները լավ բան են ասում, եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես։ Հիմա կա՛մ մենյում ենք լինելու, կա՛մ մենք ֆակտոր պիտի լինենք.  ասել է Ռոբերտ Քոչարյանը:

«Գործոն լինելու համար մենք պետք է ունենանք մարտունակ բանակ։ Մարտունակ բանակ ունենալու համար նաև մենք պետք է ունենանք ռազմաքաղաքական դաշնակիցներ, մենք Չինաստանը չենք և Ռուսաստանը չենք։ Այս հարցերը պետք է շատ արագ վերականգնվեն։ Եթե մենք սա չվերականգնեցինք, մենք մենյուի մեջ ենք լինելու այս տարածաշրջանում։ Եվ յուրաքանչյուր անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծելու, շատ մեծ ռիսկեր, և Սյունիքը վերցնելու գայթակղությունը Ադրբեջանի համար շատ մեծ է լինելու։ Ու դրա վտանգը կա։ Ե՛վ Սյունիքի հետ կապված, և՛ Սևանի մի կտորի հետ կապված։ Մենք սա՞ ենք ուզում։

Ընտրությունների ժամանակ 21թ․-ին ինձ շատ էին հարցնում՝ բայց քանի տարի է պետք բանակը վերականգնելու համար։ Ես ասում է 3-5 տարի, արդեն 4-ն անցել են։ Ինչ-որ բան արվո՞ւմ է, չեմ տեսնում։

Այդ սպասարկման ոլորտն էլ լիմիտ ունի, դու ծով չունես։ Որևէ մի քայլ չի արվել արդյունաբերական հնարավորությունների զարգացման համար։ Սա պիտի փոխվի։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, առաջին քայլը, որը պիտի լինի, անվտանգության հարցն է։ Եթե դու անվտանգության հարց չես լուծում, բոլոր մյուս հարցերը ռիսկային են դառնում»,- ասել է երկրորդ նախագահը:
«Իհարկե, առանցքային ես կհամարեի Քի Վեսթի փաստաթուղթը։ Այն չի ստորագրվել, ըստ էության, բայց վերջնական տեսք ուներ։ Վերջին պահին Հեյդար Ալիևը հրաժարվեց ստորագրելուց։ Բայց ի՞նչ տվեց մեզ այդ փաստաթուղթը։ Առաջին անգամ ադրբեջանական կողմը ուղղակի համաձայնվեց, որ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի մաս։ Սա շրջադարձային ինչ-որ մի բան էր։ Ես նույնիսկ, երբ այդ խոսակցությունը մեր մեջ եղավ, մի երկու անգամ հարցրեցի՝ ճի՞շտ եմ հասկանում։ Ի՞նչ դա մեզ տվեց։ Չստորագրվեց, բայց դրանից հետո, նույնիսկ Մադրիդյան սկզբունքները, ինչը ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչում էր, արդեն մենք ներկայացնում ենք որպես մեր կողմից մեծ զիջում։ Նայե՛ք, մենք ընդամենը 2-3 տարի առաջ քննարկում էինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակը։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում։

Սա Վարդան Օսկանյանը գրպանում էր պահում միշտ։ Որտեղ ի՞նչ բանակցում էր, ասում էր՝ նայե՛ք, նույնիսկ էս տարբերակն էր։ Ո՞նց եք դուք պատկերացնում, մենք սրանից ինչքա՞ն կարող ենք հեռանալ։ Ինքը շատ լուրջ բան էր։ Իսկապես, շրջադարձային էր այն տեսանկյունից, որ մենք ստացանք մի շատ լուրջ փաստարկ, և նույնիսկ, կրկնեմ, Մադրիդյան սկզբունքները, որը մեզ համար ցանկալի է, լավ փաստաթուղթ էր, մենք ներկայացնում ենք որպես մեր կողմից բանակցային գործընթացում զիջում։ Մենք այդ չստորագրված փաստաթղթի մեջ ներառված դրույթները արդեն ներկայացնում ենք որպես շատ շեշտակի զգայուն զիջում հայկական կողմից, և սա լուրջ գործիք էր մեր ձեռքին, շատ լուրջ։ 

Եվ ես համոզված եմ, որ հնարավոր էր ինչ-որ արդյունքների գալ, իսկապես, հնարավոր էր արդյունքների գալ, և վերջերս նաև շատ էին խոսում դրա մասին, 19 թ․-ին եղել է շատ հետաքրքիր առաջարկ, որը պետք էր ընդունել։ Ուղղակի, մերժվեց, նույնիսկ հայկական կողմը չի էլ բանակցել։ Ուղղակի արհամարհել են, չենք հասկանում՝ էս ի՞նչ եք ասում։ Դրանից հետո նաև համանախագահողների մոտ հարց առաջացավ, որ հայկական կողմն ընդհանրապես պատրաստ չի որևէ կոնստրուկտիվ բանակցային գործընթացում մասնակցել։ Ես սա շատ վատ բան էր»,- ասել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահի կարծիքով, սա պատճառներից մեկն էր, որ պատերազմը սկսվեց, ոչ ոք չդատապարտեց Ադրբեջանին, և պատերազմի ընթացքում ուղղակի միջազգային հանրությունը առանձնապես չարձագանքեց. «Երբ որ բանակցային գործընթացը քո մեղքով, քո նախաձեռնությամբ խաթարվում է, դու նաև այդ հետևանքների, պատասխանատվությունը պետք է կրես, և սա տրամաբանական է։ Հիմա նայեք՝ ի՞նչ է կատարվում Ուկրաինայում։ Զելենսկին բավական կտրուկ քայլեր է անում այս վերջին օրերին, 2 օր առաջ, 1 շաբաթ առաջ, և Միացյալ Նահանգները, որ այն հիմնական երկիրն էր, ում միջամտությամբ և օգնությամբ պատերազմի ժամանակ Ուկրաինան դիմանում էր, հիմա այդ երկիրը այնպիսի հայտարարություններ է անում, որ շատ թանկ և ծանր է նստելու Ուկրաինայի վրա։ Ես որոշակի զուգահեռներ տեսնում եմ անպատասխանատվություն, սա մեկ, և 2-րդ-ը՝ ուղղակի մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում և ինչ հետևանքներ կարող է ունենալ, բայց անում են այդ պահին հայրենասեր երևալու համար։ Հիշո՞ւմ եք, պատերազմի ժամանակ ասում էր՝ եթե հոկտեմբերի 18- 19-ին ես առաջարկը ընդունեի, ինձ դավաճան կասեին։ Պատերազմը կանգնում էր։

Հայաստանի վարչապետը ասում է, եթե ես դա ընդունեի, ինձ կասեին դավաճան։ Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք։ Միևնույն է՝ ասում են դավաճան, ասում են, չէ՞, որովհետև արդյունքներն այդպիսին են։ Լա՞վ չէր, այն ժամանակ ասեին դավաճան, բայց այս վիճակը մենք չէինք ունենա»:

1