Ի պաշտպանություն Արցախի, Արտաշատում եւ Սպիտակի հրապարակում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության դրոշի բարձրացում

Դիմադրության շարժման շրջանակներում արձագանքելով Ազատության հրապարակում հնչած կոչին և առաջնորդվելով «ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ԱՐՑԱԽԸ՝ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ» կարգախոսով՝ քաղաքացիներն այսօր Սպիտակի հրապարակում բարձրացրել են Արցախի Հանրապետության դրոշը:
Արտաշատում եւս Արցախի դրոշի բարձրացման արարողություն ու անհնազանդության ակցիա է տեղի ունեցել։