Ի՞նչ է սպասվում Սաուդյան Արաբիայի թագաժառանգի՝ Անկարա այցից եւ այնտեղից հրապարկված համատեղ հայտարարությունից։ Պարզաբանում է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը
Գլխավոր » Լրահոս » Ի՞նչ է սպասվում Սաուդյան Արաբիայի թագաժառանգի՝ Անկարա այցից եւ այնտեղից հրապարկված համատեղ հայտարարությունից։ Պարզաբանում է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը

Ի՞նչ է սպասվում Սաուդյան Արաբիայի թագաժառանգի՝ Անկարա այցից եւ այնտեղից հրապարկված համատեղ հայտարարությունից։ Պարզաբանում է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը

«Նոյյան Տապան» լրատվականի հարցերին պատասխանում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը։ -Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցը Անկարա երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ճգնաժամը փարատելուն կմիտի։ Դա սպասելի էր, երբ պարզ դարձավ, որ հայտնի լրագրող Խաջողջիի դատական գործընթացը շարունակելու առումով լուռ համաձայնության են եկել երկու երկրները։ Դա գինն էր, որպեսզի Ռիադն ու Անկարան հարաբերությունների ճգնաժամային իրավիճակից դուրս գալու գործընթացն սկսեին։ Խաջողջի խնդիրը սակայն ծխածածկույթի հանգամանք ուներ։

Ըստ էության, շահերի որոշակի համատեղում կա ներկա հանգրվանին, որոնք մղում են երկու երկրներին վերագործարկելու սառած հարաբերությունները։ Թուրքիան սաուդական ներդրումների խիստ կարիքն ունի հատկապես իր դիմագրաված տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Իհարկե, կա նաեւ Իրանի գործոնը, որտեղ Անկարան շարունակում է խուսանավել եւ օգտագործել Իրան-Սաուդյան Արաբիա լարվածությունը։ Ի դեպ, թվում է, որ երկու երկրներն էլ գոհ չեն Վաշինգտոն-Թեհրան բանակցություններից եւ առ այժմ այս ուղությամբ դեկլարատիվ լավատեսություններից։ Կա մի կարեւոր հանգամանք եւս։ Արեւելյան միջերկրականում սրվել են Թուրքիայի, Հունաստանի ու Կիպրոսի հարաբերությունները ընդծովյա էներգիայի շահարկման օրակարգով։

Ինչը վերածվում է Անկարա-Բրյուսել կամ ԵՄ-ի անդամ երկրներ լարվածության. սա եւս կարող է ազդած լինել հարաբերությունների նորմալացման քայլերի վրա։ Հիշենք, որ արցախյան պատերազմի օրերին լարվածությունը Ռիադի եւ Թեհրանի միջեւ նոր աստիճանաչափ էր գրանցել եւ Ռիադը դիմել էր առեւտրատնտեսական բոյկոտի Թուրքիայի նկատմամբ։ Ռիադից ղեկավարվող համաարաբական լրատվավերլուծական կենտրոնների հրապարակումներում տեսանելի էր Օսմանյան կայսրության ցեղասպանական քաղաքականությունը դատապարտող նյութեր։ Զուգահեռ պաշտոնական Ռիադը անկախության տոնի առիթով շնորհավորում էր Երեւանին՝ հակառակ այն իրողության, որ երկու երկրների միջեւ մինչ այժմ չկան դիվանագիտական հարաբերություններ։ Լայն հնչեղություն էր գտել ՀՀ նախկին նախագահի այցը Սաուդյան Արաբիա եւ համագործակծության ծրագրերի մասին կատարվող հայտարարությունները։ 

Պարզ է, որ այժմ Անկարա-Ռիադ հարաբերություններում իրավիճակ է փոխվում։ Հիմա Անկարան երկու առաջնահերթություն ունի՝ Սիրիայում քրդական սպառնալիքի չեզոքացում  եւ Արեւելյան միջերկրականում նավթային պաշարների առավելագույն չափաբաժնի հափշտակում։ Դրա համար անհրաժեշտ է այլ ճակատների հետ նորմալացման ձգտում։

nt.am

1