«Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո». քննարկում
«Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո» թեմայով քննարկում Մեդիա կենտրոնում: Բանախոսներն են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը, արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է նախագիծ, որով առաջարկվում է լրացուցիչ՝ երեք ամսով, երկարաձգել սոցիալական աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ընդգրկելով 2025 թվականի հունվարից մարտ ժամանակահատվածը. տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50000 դրամ:
2025 թվականի ապրիլից միայն տեղահանված անձանց հատուկ խմբեր կունենան սոցիալական աջակցության իրավունք: Արցախից տեղահանվածներից շատերը դժգոհություն են հայտնել բնակարանային և զբաղվածության ծրագրերից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանի խոսքով 25000 արցախցիներ ինտրեգրված են ՀՀ աշխատաշուկային եւ նրանց մասով միջոցների նվազեցումը արդարացված է։
Թիրախավորված անձանց աջակցությունը կշարունակվի մինչեւ 2025թ․ ապրիլ ամիս, այնուհետեւ կնվազեցվի աստիճանաբար։ Ժամկոչյանի խոսքով ՀՀ Կառավարությունը հաշվի է առել ձմեռային ամսիներին հիմնական ծավալով աջակցությունների պահպանումը։ Նա առավելություն է համարում ծրագիրը նրանով, որ արցախցիները մինչեւ տարեվերջ կշարունակեն օգտվել աջակցությունից, եթե նույնիսկ օգտվեն բնակարանային ծրագրից, նշում է, որ արցախցիները լայն թափով սկսել են դիմումներ ներկայացնել բնակարանային ծարգրի համար։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադառնալով հարցին նշեց, որ այն միակ աջակցությունն է, որն այսօր գործում է արցախցիների համար։ Նա մտահոգություն հայտնեց, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի կամ առավելագույնը երկու անձ է աշխատում, եւ այդ ընտանիքները ներկա պայմաններում հնարավոր չէ կեցության ծախսերն ապահովեն եւ գոյատեւեն։ Նա հետաքրքրվեց արդյո՞ք նախարարությունը տվյալներ ունի, թե որքան մարդ է դուրս մնալու այս ծրագրից․ <Ի՞նչն է պատճառը, որ հունիսից սկսած խոցելի խմբերի համար նվազում է նախատեսվում, որն է նվազման բովանդակությունը, արդյո՞ք հաշմանդամների կյանքում եկամուտների աճ է նախատեսում Կառավարությունը, ինչպե՞ս դա բացատրել։ Արցախցիների դիրքորոշումներն ամփոփելով, ասեմ, որ ես չգիտեմ ինչ քննարկումներ են եղել, ովքեր են ՏԿԵ նախարարության խորհրդի կազմում։ Կայքում հաղորդագրությունը տեսա՝ խորհրդի կազմում որեւէ մեկին չեմ ճանաչում, հանրային հեղինակության մարդիկ չեն ներգարվված եւ նման ձեւաչափով քննարկումները չեն կարող արտահայտել արցախցիների կամքը։ Արցախցիների գերակշռող կարծիքն այն է, որ մինչեւ մշտական բնակության հարցերը չլուծվեն պետք է գործեն աջակցությունները>,- նշել է Գ․Ստեփանյանը։ Նա նշեց, որ եթե սոցիալական կախվածությունից ազատումն է նման որոշման շարժառիթը, ապա, այսօրվա իրավիճակում, դա այդ հարցը չի լուծում։
Արցախցիների հարցերով զբաղվող Լիանա Պետրոսյանն անդրադառնալով հարցին նշեց, որ կարեւոր է, որ որոշումները ձեւավորված լինեն հանրային պահանջի հիման վրա։ Նա նշել է, որ աշխատաշուկայում ընդրգկված արցախցիներից մեծ մասը զբաղվածության պետական ծրագրով են աշխատանք ձեռք բերել եւ, ըստ այդմ, մշտական եկամուտ ունեցող համարվել չեն կարող։ Նա գտնում է, որ պետք է կարիքների ճիշտ վերլուծություն կատարել եւ թիրախները ճիշտ ընտրել։ Անդրադառնալով 2020թ-ի տեղահանվածների խնդիրներին նշեց, որ նրանց մեծ մասը աջակցություններից չեն օգտվում՝ օպերատիվ շտաբի ցուցակներում չընդգրկվելու պատճառով եւ այդ հարցով բազմաթիվ անգամ դիմել են, սակայն հարցը չի լուծվել։ Կարեւորեց 2020թ-ի եւ 2023թ-ի տեղահանվածների միջեւ խտրականություն չդնելը եւ ծրագրերի ընդհանուր իրականացումը։
Աննա Ժամկոչյանը հակադարձելով բանախոսներին նշեց, որ երկուսդ էլ նշեցիք կարիքի հանգամանքը։ Նա նշեց, որ Կառավարության խնդիրն է, թե ինչպես հասնել տեղահանվածների մաքսիմալ ինտեգրմանը․ <Այն ընտանիքները, որոնք իսկապես միտված են ինտեգրման, տալ պայմաններ ՀՀ-ում բնակարան ձեռք բերելու և ապրելու համար, իհարկե, կարևոր պայմանը քաղաքացիություն ընդունելն է։ Այս պահին Հայաստան վերադարձողները ավելի շատ են, քան արտագաղթողները։ 11620 անձ ունենք, որ Հայաստանում չի։ Պետք է մարդկանց աջակցենք և այնպես անենք, որ մարդիկ մնան Հայաստանում։ Կփորձենք այդ ուղղությամբ ծրագրեր մշակել>,- նշել է նա, ավելացրել, որ տեղահանված արցախցիների համար համալիր գնահատման սկզբունքներով նոր ծառայություններ կպիլոտավորվեն։
Ապառաժ
Մանրամասները՝ ուղիղ