ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողություն Վանքում
Ապրիլի 17-ին Մարտակերտի շրջանի Վանք համայնքում տեղի է ունեցել ՀՅԴ երիտասարդական միությունների ջանքերով կազմակերպված պատանեկան ճամբարի փակման արարողությունը։
Փակմանը ներկա էր ՀՅԴ ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը, ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը, կուսակցականներ, տարբեր շրջանների ՀՅԴ երիտմիությունների անդամներ, գյուղացիներ։
Ազգային երգ ու պարով, արտասանություններով, երաժշտական գորժիքների նվագով ճամբարականները բարձր տրամադրություն են ապահովել ներկաների համար։
Սա Արցախում արդեն երրորդ ճամբարն է, որ կազմակերպվել է ՀՅԴ երիտմիությունների նախաձեռնությամբ։ Ճամբարներ նախատեսվում են նաև Ստեփանակերտում։