ՀՅԴ-ն կարեւորում է Արցախի սուբյեկտայնության պահպանումը
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ-ն կարեւորում է Արցախի սուբյեկտայնության պահպանումը

ՀՅԴ-ն կարեւորում է Արցախի սուբյեկտայնության պահպանումը

Այսօր կայացած մամլո ասուլիսում ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացնելով ՀՅԴ Բյուրոյի առաջիկա ռազմավարությունն ու անելիքները նշել է, որ ՀՅԴ կարեւորում է Արցախի սուբյետայնության պահպանումը․<Կշարունակի գործել ՀՅԴ Արցախի կառույցը․ կարեւորելով ՀՅԴ հանձնառությունը արցախահայության հավաքական վերադարձի իրավունքը հետապնդելու առումով, առաջին հերթին պահպանելով ՀԴՅ կառույցը, նաեւ նպատակ ունենք ամեն ինչ անել, որպեսզի Արցախի սուբյեկտայնությունը պահպանվի։

Այն իշխանությունը, որը Արցախի ժողովուրդը իր ազատ կամքով ձեւավորել է՝ այն այսօր վտարանդի կարգավիճակում է եւ այն ինստիտուտները, որ Արցախն ունեցել է որպես անկախ պետություն՝ այդ ինստիտուտները պահպանելու խնդիր ունենք այսօր եւ մենք մեր կողմից, բնականաբար, ՀՅԴ կառույցը, որը Արցախի Կենտրոնական կոմիտեն է՝ իր կից կառույցներով կպահպանեն իրենց կարգավիճակը>։

Ա․Ռուստամյանը նշել է նաեւ, որ ՀՅԴ-ի համար առաջնահերթ է լինելու Հայ Դատի գրասենյակների եւ բոլոր կառույցների ջանքերով աշխատանք տանել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ, օր առաջ նրանց ազատ արձակման հարցը ՀՅԴ բոլոր կառույցների քաղաքական օրակարգում է։

Ապառաժ

1