ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեն հատուկ օրակարգով քաղաքական հանդիպումներ է նախաձեռնել Կիպրոսի քաղաքական կուսակցությունների հետ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեն հատուկ օրակարգով քաղաքական հանդիպումներ է նախաձեռնել Կիպրոսի քաղաքական կուսակցությունների հետ

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեն հատուկ օրակարգով քաղաքական հանդիպումներ է նախաձեռնել Կիպրոսի քաղաքական կուսակցությունների հետ

ՀՅ Դաշնակցության Կիպրոսի Կոմիտեի պատվիրակությունը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի իշխող ՏԻՍԻ կուսակցության նախագահի տեղակալ Խարիս Յորղիատիսի հետ:

Այս մասին տեղեկացնում է Կիպրահայերի «Արձագանք» թերթը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կիպրահայ գաղութին հուզող Հայ Դատի, Կիպրոսի, Արցախ-Կիպրոս բարեկամական շրջանակների, ինչպես նաև երկու կուսակցությունների երիտասարդական միությունների հետ կապված հարցեր:

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեի պատվիրակության կազմում էին ընկերներ Սիմոն Այնեճյանը, Րաֆֆի Մահտեսյանը և Նարեկ Դավիթյանը:

Կիպրոսի Կոմիտեի ձեռնարկած հատուկ օրակարգով քաղաքական հանդիպումները շարունակվելու են Կիպրոսի քաղաքական բոլոր կուսակցությունների հետ:

1