Եվրոպայում մեկնարկել են Արթուր Մոսիյանի եւ Իշխան Սաղաթելյանի հանդիպումները
Գլխավոր » Լրահոս » Եվրոպայում մեկնարկել են Արթուր Մոսիյանի եւ Իշխան Սաղաթելյանի հանդիպումները

Եվրոպայում մեկնարկել են Արթուր Մոսիյանի եւ Իշխան Սաղաթելյանի հանդիպումները

Այս օրերին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախագահ Արթուր Մոսիյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը աշխատանքային այցով գտնվում են Եվրոպայում։

Այցի ընթացքում Դաշնակցության ներկայացուցիչները մի շարք կուսակցական եւ քաղաքական հանդիպումներ են ունենալու Փարիզում, Բրյուսելում ու Ամստերդամում։

Առաջին հանդիպումը կայացել է Դաշնակցության Փարիզի ժողովրդային տանը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Ֆրանսիայի կազմակերպության ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին, հայրենիք-սփյուռք հարաբերություններին եւ Արցախին առնչվող  մի շարք հարցեր։

1