ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի բողոքի ակցիան՝ Ադրբեջանի դեսպանատան մոտ
ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի և Հայկական կազմակերպությունների ֆեդերացիան Ամստերդամում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է իրականցրել՝ ընդդեմ հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանի՝ Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ից իրականացվող ադրբեջանական սադրանքների:
Երիտասարդները Ադրբեջանի դեսպանատան մոտ էին եկել հայկական դրոշներով եւ պաստառներով, նրանք երգեցին ՀՀ հիմնը, հարգեցին վերջին օրերի ընթացքում Տավուշում զոհված 4 զինծառայողների հիշատակը:
Նրանք Ադրբեջանի դեսպանատան մոտ վանկարկեցին` «Ադրբեջան` ագրեսոր»: